211652_close_icon
views-count1940 դիտում article-date 16:59 17-04-2017

Մոսուլում սպանվել է ԻՊ-ի ղեկավարներից մեկը՝ «Կովկասի էմիրը»

Իրաքի Մոսուլ քաղաքում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի գլխավոր օգնականներից մեկը՝ «Կովկասի էմիր» մականունով։ Այդ մասին հայտնել է Al Sumaria հեռուստաալիքը՝ հղում անելով իր անանուն աղբյուրին։ Ըստ վերջինիս՝ ահաբեկիչը սպանվել է Մոսուլից ոչ հեռու գտնվող Թալլ-Աֆար քաղաքում, ինչից հետո ԻՊ-ը լայնածավալ գործողություն է ձեռնարկել՝ «սանրելով» քաղաքի բոլոր թաղամասերը՝ հայտնաբերելու նրան սպանողին։ Աղբյուրի խոսքով՝ ԻՊ-ի բազմաթիվ ղեկավարների սպանությունները վկայում են այն մասին, որ կազմակերպության ղեկավարության շրջանում մեծ տարաձայնություններ կան, որոնք էլ հաճախ հանգեցնում են այս կամ այն բարձրաստիճան ղեկավարի սպանության։

Նմանատիպ նյութեր