211652_close_icon
views-count36410 դիտում article-date 16:48 17-04-2017

Արտակարգ դեպք Լոռու մարզի Շամլուղի հանքավայրում. 41-ամյա աշխատակիցը մնացել է հանքաքարի տակ. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Շամլուղի հանքավայրում։ Ժամը 10։30-ից մինչև 11։00-ն ընկած ժամանակահատվածում «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի աշխատակից, Լոռու մարզի Շամլուղ քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Աղբալ Առաքելյանը հանքում հանքաքարի պոկման հետևանքով մնացել է հանքաքարի տակ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզման հետևանքով Ա. Առաքելյանը մարմնական վնասվածքներով Ալավերդու բժշկական կենտրոնի բուժբրիգադի կողմից տեղափոխվել է Ալավերդու հիվանդանոց, որտեղից էլ նրան տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Մոսինյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է ավագ քննիչ Արարատ Ուլուխանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Առաքելյանն աշխատում է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում՝ որպես հորատանցող, իսկ դեպքը տեղի է ունեցել աշխատանքի ժամանակ։ Լուսանկարը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր