211652_close_icon
views-count2749 դիտում article-date 14:56 17-04-2017

Սիդնեյում Հայոց ցեղասպանության տարելիցին արդարության երթ կանցկացվի

Ավստրալիայի հայկական կրոնական, քաղաքական, մշակութային և երիտասարդական կազմակերպությունները կոչ են արել համայնքի անդամներին ապրիլի 23-ին միանալ արդարության քայլերթին` ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ նահատակների հիշատակը: Այս մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը: Քայլերթի մասնակիցները կվերահաստատեն իրենց խոստումը` հասնելու արդարության իրենց նախնիների համար: Արդարության երթին մասնակցել ցանկացողներին քաղաքի ներսում և դրանից դուրս տեղափոխելու են հատուկ ավտոբուսներ:

Նմանատիպ նյութեր