2558 դիտում
14:43 17-04-2017
Իսրայելում 1300-ից ավելի պաղեստինցի բանտարկյալներ հացադուլ են հայտարարել
Իսրայելի բանտերում պահվող 1000-ից ավելի պաղեստինցի բանտարկյալներ այսօր առավոտվանից հացադուլ են հայտարարել, հաղորդում է BBC-ն։
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ լսել են պաղեստինյան շարժման առաջնորդներից մեկի՝ Մարվան Բարղութիի կոչը։ Վերջինս ցմահ ազատազրկման է դատապարտված։
«Պաղեստինցի բանտարկյալների ակումբ» կազմակերպության փոխանցմամբ՝ հացադուլ հայտարարածների թիվն այս պահին հասնում է 1500-ի։
Պաշտոնական տվյալներիհամաձայն՝ Իսրայելի բանտերում պահվում է մոտ 7000 պաղեստինցի։
Մարվան Բարղութին համարվում է ամենաանկանխատեսելի դեմքերից մեկը շարժման մեջ։ Գլխավորելով իսլամիստական խմբավորումներից մեկը՝ նա աջակցել է իսրայելցիների հանդեպ բռնությանը։ 2004 թվականին, լինելով բանտում, նա իր աջակցությունն է հայտնել Մահմուդ Աբբասին և հենց նույն թվականին էլ դատապարտվել 5 ցմահ ազատազրկման՝ մեղադրվելով իսրայելցի քաղաքացիների սպանության մեջ։
Պաղեստինցիներից շատերը նրան համարում են ազգային հերոս։
Նմանատիպ նյութեր
12776 դիտում
16:46 05-08-2017
Ստամբուլյան բանտում մոտ 150 վրացի բանտարկյալներ հացադուլ են սկսել
1000 դիտում
14:09 12-10-2023
Իսրայելում Հայաստանի դեսպանությունը դիմել է Իսրայելում գտնվող հայերին
1378 դիտում
10:37 01-04-2014
Իրանում երկրի օրվա կապակցությամբ շուրջ 1000 բանտարկյալներ համաներում կստանան
Այս բաժնից
367 դիտում
19:08 16-04-2024
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
463 դիտում
22:38 15-04-2024
Տաջիկստանի նախագահը մայիսի երկրորդ կեսին կայցելի Ադրբեջան