211652_close_icon
views-count3070 դիտում article-date 13:18 17-04-2017

Կրեմլը հայտնել է, թե երբ կհանդիպեն ԱՄՆ-ի, ՌԴ-ի և ՄԱԿ-ում Սիրիայի հարցով ներկայացուցիները

Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով հաջորդ շաբաթ եռակողմ հանդիպում կունենան ԱՄՆ-ի, Ռուսաստանի ներկայացուցիչները և ՄԱԿ-ում Սիրիայի հատուկ բանագնացը։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հայտնել է ՌԴ արտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։ Հանդիպումը կանցկացվի Ժնևում։ «Ժնևում ծրագրվում է եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև։ Ներկա պահին մենք սպասում ենք ամերիկացի գործընկերներից հանդիպման հաստատում»,-նշել է Բոգդանովը։ Վերջինս հավելել է, որ ռուսական կողմը կներկայացնի ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գեննադի Գատիլովը։

Նմանատիպ նյութեր