211652_close_icon
views-count2161 դիտում article-date 13:03 17-04-2017

Նավթի համաշխարհային գները նվազել են

Նյու Յորքի և Լոնդոնի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների անկում է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։ Լոնդոնի Ice Futures բորսայում ասյօր առավոտյան Brent էտալոն նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,81 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 55,44 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,83 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 52.74 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր