211652_close_icon
views-count3880 դիտում article-date 12:18 17-04-2017

Էրդողանին հանրաքվեում հաղթելու կապակցությամբ շտապել է շնորհավորել Բելառուսի նախագահ Լուկաշենկոն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորակա ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ երկրում անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի անցկացման ու արդյունքների կապակցությամբ, հաղորդում է BelTa գործակալությունը։ «Թուրք ժողովուրդը աջակցեց գործող իշխանությունների ջանքերին։ Վստահ եմ, որ հանրաքվեում ընդունված որոշումը նպաստելու է Թուրքիայի ինքնիշխանության ու անկախության ամրապնդմանը»,-ասված է Բելառուսի նախագահի ուղերձում։ Նա հույս է հայտնել, որ երկու երկրները կամրապնդեն փոխգործակցությունը տարբեր ոլորտներում։ Հիշեցնենք, որ նախնական արդյունքներով՝ 99.97 տոկոս քվեաթերթիկների հաշվարկով՝ սահմանադրության փոփոխությանը «այո» է ասել քվեարկողների 51.44 տոկոսը, «ոչ»՝ 48.59 տոկոսը։ Ավելի ուշ Թուրքիայի ընդդիմադիր Ազգային-հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել ընտրությունների արդյունքները։ Կուսակցությունը հայտնել է ընտրությունների ժամանակ արձանագրված բազմաթիվ խախտումների մասին և պահանջում է վերահաշվարկել քվեաթերթիկների 60%-ը։

Նմանատիպ նյութեր