211652_close_icon
views-count3644 դիտում article-date 11:16 17-04-2017

Թուրքիայի ընդդիմությունը պատրաստվում է բողոքարկել սահմանադրական ընտրությունների արդյունքները

Թուրքիայի ընդդիմադիր Ազգային-հանրապետական կուսակցությունը պատրաստվում է բողոքարկել նախօրեին անցկացված սահմանադրական փոփոխությունների հարցով ընտրությունների արդյունքները, որոնց նախնական տվյալներով՝ ընտրողների կեսից ավելին «այո» է ասել, հաղորդում է Interfax-ը։ Կուսակցությունը հայտնել է ընտրությունների ժամանակ արձանագրված բազմաթիվ խախտումների մասին և պահանջում է վերահաշվարկել քվեաթերթիկների 60%-ը։ Նշենք, որ սահմանադրական փոփոխությունները նախատեսում են 18 ուղղում, մասնավորապես, երկրի նախագահի լիազորությունների ընդլայնում և անցում՝ խորհրդարանական համակարգից նախագահականի։ Ավելի վաղ Anadolu գործակալությունը հայտնել էր, որ հաշվարկվել է քվեաթերթիկների 99.97%-ը, ըստ որոնց՝ կողմ է քվեարկել ընտրողների 51.41%-ը, դեմ՝ 48,59%-ը։ Ընդ որում, Թուրքիայի 3 խոշորագույն քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում ընտրողները դեմ են քվեարկել։

Նմանատիպ նյութեր