211652_close_icon
views-count14918 դիտում article-date 23:11 16-04-2017

Ալիևն շտապել է շնորհավորել Էրդողանին սահմանադրական հանրաքվեում հաջողության կապակցությամբ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, շնորհավորել է նրան և թուրք ժողովրդին սահմանադրական հանրաքվեի հաջող անցկացման կապակցությամբ. հայտնում է ադրբեջանական «Թրենդը»: Նշենք, որ հանրաքվեի նախնական արդյունքներով՝ մասնակիցների մոտ 51 տոկոսը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին, որոնցով Թուրքիայի նախագահի լիազորությունները ընդլայնվում են: Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ալիևին ուշադրության և շնորհավորանքի համար: Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ երկու երկրների միջև եղբայրական հարաբերությունները այսուհետ ևս հաջողությանը կզարգանան բոլոր ուղղություններով:

Նմանատիպ նյութեր