211652_close_icon
views-count10025 դիտում article-date 22:16 16-04-2017

Գյուղացիները տասնյակ ոստիկանների պատանդ են վերցրել Վիետնամում

Վիետնամում Հանոյից ոչ հեռո գտնվող մի գյուղի բնակիչները հողային վեճի ժամանակ պատանդ են վերցրել 32 ոստիկանի. հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-39616474]BBC[/url] ռուսական ծառայությունը: Տեղացիները պնդում են, որ իրենց հողերը ապօրինի հատկացվել են հեռահաղորդակցման մի ընկերությանը, որը պատկանում է վիտենամական բանակին: Շաբաթ օրը կեսօրին գյուղացիները բողոոքի ցույց են կազմակերպել: Բախումներ են տեղի ունեցել գյուղացի ակտիվիստների և տեղական իշխանությունների միջև, ձերբակալվել է 4 մարդ: Իսկ ուշ երեկոյան գյուղի բնակիչները ոստիկաններին պատանդ են վերցրել: Ակտիվիստներից մեկի խոսքերով՝ պատանդները ազատ չեն արձակվի, մինչև կառավարությունը չմիջամտի և չկարգավորի հողային վեճը: «Մարդիկ պատնեշներ են կառուցել գյուղ մտնող ճանապարհներին: Ոչ ոք չի կարողանում մտնել կամ դուրս գալ: Ոստիկանությունը շրջափակել է ամբողջ շրջանը, խոչընդոտելով լրագրողների աշխատանքը: Իրավիճակը խիստ լարված է»,- նշում է «Ֆրանս պրեսը»:

Նմանատիպ նյութեր