211652_close_icon
views-count19281 դիտում article-date 21:19 16-04-2017

Հյուսիսային Կորեան Ռուսաստանի հետ համագործակցության ցանկություն է հայտնել

Հյուսիսային Կորեայի իշխանությունները մտադիր են հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի հետ՝ եվրոպական և ամերիկյան պատժամիջոցներին համատեղ դիմակայելու համար։ Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ի Եվրոպայի հարցերով դեպարտամենտի ներկայացուցիչ Կիմ Յոն Հոն՝ փոխանցում է ria.ru-ն։ «Ռուսաստանը, ինչպես մեր երկիրը, գտնվում են ԱՄՆ-ի և Արևմուտքի պատժամիջոցների տակ։ Մեր երկրների միջև պետք է զարգացնել բարեկամական հարաբերություններ, նման դիրքորոշումն արտացոլում է երկու երկրների ժողովուրդների շահերը»,- ասել է նա։ Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ երկրի նախկին ղեկավար Կիմ Չեն Իրը մի քանի անգամ այցելել է Ռուսաստան և մեծ հաջողությունների հասել երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում։

Նմանատիպ նյութեր