211652_close_icon
views-count22698 դիտում article-date 19:58 16-04-2017

Էդուարդ Շարմազանովը, ով Խաչքավոր էր, Ախթալայում մասնակցեց Հիսուս Քրիստոսի «հրաշափառ» հարության տոնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 16-ին, Լոռու մարզի Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցում նույնպես նշվեց Հիսուս Քրիստոսի «հրաշափառ» հարության տոնը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավանդույթի համաձայն, տեղի ունեցավ Զատկին նվիրված պատարագ, որից հետո օրհնվեցին բնակիչների զաբյուղներով խմորեղեններն ու հավկիթները, այնուհետև եկեղեցին իր կողմից բաժանեց ներկված հավկիթներ: Պատարագին ներկա էր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով եկել էր դստեր հետ: Արարողությունից հետո Ախթալայի եկեղեցու բակում ուրախ տրամադրություն էր. Զատկի տոնն ավելի ուրախ անցկացնելու համար եկել էին Ալավերդու պարային խմբերը: Տեր Հեթում Քահանա Թաղվերդյանը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց Խաչքավոր Շարմազանովին՝ եկեղեցու կողքին ամուր կանգնելու և նվիրաբերած եկեղեցական մեծ ջահի համար: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 372+
372+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր