211652_close_icon
views-count7607 դիտում article-date 19:08 16-04-2017

Վենեսուելայում իշխանությունները սպանել են 6 ցուցարարի, ձերբակալել 470-ին, որոնցից 188-ը կալանքի տակ են

Վենեսուելայում ապրիլի 4-ից սկսած հակակառավարական ցույցերը ճնշելու գործողությունների ժամանակ ոստիկանությունը սպանել է 6 մարդու, ձերբակալել 470-ին, վնասվածքներ պատճառել առնվազն 200-ին. այս մասին հայտնում է [url=http://www.el-nacional.com/noticias/politica/asesinados-470-arrestos-por-represion-oficial-desde-abril_177346]el-nacional[/url]-ը: Ինչպես հայտնել է Foro Penal ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպության տնօրեն Ալֆրեդո Ռոմերոն այս պահի դրությամբ կալանքի տակ է մնում 188 մարդ: Վենեսուելայում ճգնաժամը խորացել է խորհրդարանական ընտրություններից հետո, որտեղ մանդատների մեծ մասը ստացել է ընդդիմությունը: Արդյունքում օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև աշխատանքային համագործակցությունն ամբողջովին բացակայում է: Անցած ամսվա վերջին Վենեսուելայի Գերագույն դատարանը հայտարարել էր, որ ստանձնում է երկրի օրենսդիր իշխանության լիազորությունները՝ Ազգային ասամբլեայի փոխարեն: Դրանից հետո սկսվել են զանգվածային բողոքի ցույցերը: Ավելի ուշ Գերագույն դատարանը, հետևելով Վենեսուելայի անվտանգության խորհրդի կոչին, չեղարկել է խորհրդարանի լիազորությունները ստանձնելու մասին որոշումը: Սակայն հակակառավարական ցույցերը չեն դադարում:

Նմանատիպ նյութեր