211652_close_icon
views-count4458 դիտում article-date 14:48 16-04-2017

Հալեպում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի հետևանքով 112 մարդ է զոհվել, կա ավելի քան 200 վիրավոր

Նախօրեին Սիրիական Հալեպում ահաբեկչական պայթյունի հետևանքով 112 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է HTB –ն: Պայթյունը տեղի է ունեցել Ռաշիդին թաղամասում: Աղբյուրի տեղեկություններով՝ մահապարտ ահաբեկիչը բեռնատարով մոտեցել է տարածքից տարհանվող մի խումբ բնակիչների և գործի դրել պայթուցիկ սարքը: Խաղաղ բնակիչների տեղափոխումն իրականացվում էր կառավարական զորքերի և զինված ընդդիմադիրների փոխադարձ համաձայնությամբ: Պայթյունը տեղի է ունեցել բենզալցակայանի մոտ, ինչի պատճառով խոշոր հրդեհ է բռնկվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ ամբողջությամբ այրվել և մոխրակույտի է վերածվել սիրիական «Կարմիր Խաչ»-ին պատկանող 20 ավտոմեքենա: Կա 112 զոհ, ավելի քան 200 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Զոհվածների և վիրավորների մեծ մասը կազմում են կանայք և երեխաներ:

Նմանատիպ նյութեր