26139 դիտում
12:31 16-04-2017
Արմավիրի մարզում ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի շտաբի պետը ВАЗ 21099-ով բախվել է հաստաբուն ծառին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ ապրիլի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: ժամը 23:50-ի սահմաններում Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղի բնակիչ, 29-ամյա Դավիթ Ավետիսյանը իր վարած ВАЗ 21099 մակնիշի 34 NԼ 683 համարանիշի ավտոմեքենայով Երևան- Արմավիր ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, վարորդ Դ. Ավետիսյանը, նրա ուղևորներ, Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի բնակիչ, 20-ամյա Նարեկ Խաչատրյանը և վարորդի համագյուղացի, 29-ամյա Արթուր Սարիբեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղեկալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտաի 1-ին վաշտի հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Դ. Ավետիսյանը աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես գումարտակի շտաբի պետ, կոչումով մայոր է, իսկ վիրավորներից Ա. Սարիբեկյանը աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես դասակի հրամանատար:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
24800 դիտում
18:16 30-11-2017
Արմավիրի մարզում բախվել են 46-ամյա վարորդի ВАЗ 2110-ը և 31-ամյա վարորդի ВАЗ 21099-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
4114 դիտում
18:16 15-04-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (14.04.2024 թ․)