211652_close_icon
views-count24285 դիտում article-date 21:48 15-04-2017

Հվ. Կորեայից փուչիկներով 2000 հատ մեկ դոլարանոց և 300.000 թռուցիկ են ուղարկել Հս. Կորեա

Հարավկորեացի ակտիվիստների խումբը հելիումով լցված փուչիկների օգնությամբ շուրջ 300 000 քարոզչական թռուցիկ է ուղարկել Հյուսիսային Կորեա: Ինչպես տեղեկացնում է [url=http://www.interfax.ru/world/558590]interfax.ru[/url]-ն, թռուցիկները արձակվել են Կիմպհո քաղաքից, որը գտնվում է երկրի հյուսիսարևմտյան մասում: Թռուցիկներում կազմակերպիչները քննադատում են հյուսիսկորեական վարչախմբին և մեղադրում ներկայիս ղեկավար Կիմ Չեն Ընին իր ավագ եղբոր՝ Կիմ Չոն Նամի սպանության մեջ, որը տեղի է ունեցել Մալայզիայում այս տարվա փետրվարին: Թռուցիկներից բացի 10 փուչիկի օգնությամբ Հյուսիսային Կորեա է ուղարկվել 1 դոլարանոց 2000 թղթադրամ, 1000 USB-կրիչ, 1000 DVD-սկավառակ և 500 գրքույկ: Կազմակերպիչները փուչիկներին ամրացրել են Կիմ Չեն Ընի լուսանկարները` «մարդասպան» գրությամբ, ինչպես նաև նրա եղբոր լուսանկարը` «մահացած մարդ» գրությամբ: Հիշեցնենք, որ այսօր Հյուսիսային Կորեան նշում է Կիմ Իր Սենի ծննդյան 105-ամյակը:

Նմանատիպ նյութեր