211652_close_icon
views-count8597 դիտում article-date 21:26 15-04-2017

Ֆիքրի Իսիքը դժգոհել է քրդական զորքերի հետ ԱՄՆ-ի համագործակցության կապակցությամբ

Պայքարը ԴԱԵՇ-ի դեմ մեր առաջնահերթություն է,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իսիքը SETA հիմնադրամի միջոցառման ընթացքում: Վաշինգտոնում Թուրքիայի պաշտպանության նախարարը հանդիպել է ամերիկացի գործընկեր Ջիմ Մաթիսի հետ: Սիրիական հակամարտությունը, ԴԱԵՇ-ի դեմ պայքարն ու ՆԱՏՕ-ի շրջանակում համագործակցությունը թուրք-ամերիկյան ռազմական քննարկումների օրակարգում էին: Այս մասին հայտնում է [url=http://www.amerikayidzayn.com/a/3810860.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: «Ելնելով հանդիպման մասին մեկնաբանություններից կարելի է եզրակացնել, որ բանակցությունները շատ լավ են ընթացել: Նրանք համաձայնության են եկել ոչ բոլոր, բայց հիմնական հարցերի մեծ մասի շուրջ»,- ասում է գեներալ Մարկ Քիմիթը: «Պաշտպանության նախարարի այցի հիմնական նպատակն է պարզել Միացյալ Նահանգների հետագա ռազմավարությունը Սիրիայի հարցում, և արդյո՞ք ԱՄՆ-ը պատրաստվում է ավելի ակտիվ միջամտել խնդրին»,-ասում է «Ատլանտյան խորհուրդ» կենտրոնի փորձագետ Բարբարա Սլավինը: «Թուրքիան դիտարկում է Թրամփի վարչակազմը որպես լավ հնարավորություն հարաբերությունների բարելավման առումով: Այս այցը հենց այդ առումով է կարևոր»,- ասում է Վաշինգտոնում գործող թուրքական SETA հիմնադրամի տնօրեն Քադիր Ուսթունը: Նախարար Իսիքը դժգոհել է քրդական զորամիավորումների հետ ԱՄՆ-ի համագործակցության կապակցությամբ, մասնավորապես Ռաքքայի ազատագրման հարցում: Թուրքական կողմը շարունակում է պնդել, որ այդ խմբերը սերտ համագործակցում են ահաբեկչական կառույցների հետ: «Կարծում եմ նրանք խոսել են նաև Ռաքքայի գործողության մասին: Կարծես թե ԱՄՆ-ը հակված է գործողությունը վարել քրդական զորքերի միջոցով, հիմնականում YPG զորախմբի»,- կարծում է փորձագետ Բարբարա Սլավինը «Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև դեռևս չկա համաձայնություն, թե ով է ընդգրկվելու Ռաքքայի ազատագրման գործողությանը»,- ասում է փորձագետ Ջեյմս Ջեֆրին: «Քրդական զորախմբերի հետ համագործակցությունն ունի ռազմական նշանակություն: Ավելի լայն քաղաքական խնդիրներից է, որը քննարկման ենթակա է, թե ո՞վ է վերահսկելու Ռաքքան, երբ այն ազատագրվի»,- ասում է թուրք փորձագետ Ուսթունը: Խոսելով Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի մասին, որի ընդունման դեպքում երկիրը խորհրդարանականից կանցնի նախագահական համակարգին, նախարարն ընդգծեց, որ այն շատ նմանություններ կունենա ամերիկյան կառավարման մոդելի հետ և ավարտին կհասցնի դեռևս 2007 թվականին սկսած գործընթացը: «Նրանք փորձում են փոխել համակարգն, այն դարձնելով ավելի արդյունավետ և տրամաբանական, սակայն չեմ կարծում, որ այն կավարտվի այսքանով, եթե անցնի: Հետագայում ականատես կլինենք շատ փոփոխությունների»,- ասում է Ուսթունը:

Նմանատիպ նյութեր