211652_close_icon
views-count9505 դիտում article-date 18:25 15-04-2017

Շրի-Լանկայում 16 մարդ է զոհվել հսկա աղբակույտի փլուզման հետևանքով

Առնվազն 16 մարդ, այդ թվում՝ 4 երախա է զոհվել աղբի մեծ կույտի փլման հետևանքով Շրի-Լանկայի Մայրաքաղաք Կոլոմբոյի աղքատ թաղամասում. հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-39607826]BBC[/url] ռուսական ծառայությունը, հղում անելով երկրի բանակի ղեկավարությանը: Մոտ 90 մետր բարձրությամբ աղբի հսկա սարը ուրբաթ օրը փլվել է հարևանությամբ գտնվող բնակելի տների վրա անձրևների և հրդեհի հետևանքով: Մոտ 40 տուն փլվել է, ավելի քան 180 մարդ անօթևան է մնացել: Դեպքի վայրում շարունակվում են փրկարար աշխատանքները, որոնց ներգրավված է բանակը: Իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է աճել: Երկրի արտակարգ իրավիճակների գերատեսչության ներկայացուցիչը BBC-ին հայտնել է, որ աղբի փլատակների տակ հնարավոր է մնացած լինի ևս 20 մարդ: Ավելի վաղ աղքատ թաղամասի բնակիչները բազմիցս խնդրել էին իշխանություններին մաքրել հավաքված աղբը, որի վրա ամեն օր ավելանում էին մոտ 800 տոննա նոր թափոններ: Այս դեպքից հետո աղբավայրի տեղափոխման հարցը մտել է Շրի Լանկայի խորհրդարանի օրակարգ:

Նմանատիպ նյութեր