211652_close_icon
views-count6603 դիտում article-date 17:03 15-04-2017

Ժանեթ Ջեքսոնն առաջին անգամ հրապարակել է իր նորածին որդու լուսանկարը

Աշխարհահռչակ երգչուհի, 50-ամյա Ջանեթ Ջեքսոնը, ով առաջին անգամ մայրացավ այս տարվա հունվարին, հրապարակել է իր նորածին որդու՝ Իսսայի լուսանկարը։ Ի տարբերություն այլ հայտնի երգիչ-երգչուհիների՝ ովքեր երկար ժամանակ իրենց երեխաների լուսանկարները չեն հրապարակում, երգչուհին դա չարեց և Instagram-ում տեղադրեց իր հետ որդու լուսանկարը։ Նշենք, որ նա ամուսնացել է քաթարցի միլիարդատեր Վիսսամ ալ-Մանոյի հետ։ Հրապարակումից մի քանի ժամ անց լուսանկարը հավաքել է ավելի քան 140.000 «լայք», իսկ մեկնաբանությունները անցել են 10.000-ի սահմանը։

Նմանատիպ նյութեր