211652_close_icon
views-count15838 դիտում article-date 15:00 15-04-2017

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը մասնակցել է համաքաղաքային ծառատունկին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կենտրոն վարչական շրջանում ամենամյա գարնանային ծառատունկի մեկնարկը տրվեց այսօր՝ ապրիլի 15-ին, Իսակովի պողոտայում։ Լայնածավալ ծառատունկի աշխատանքների իրականացմանը մասնակցեց Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը՝ աշխատակազմի և ենթակա կառույցների աշխատակիցների հետ միասին: Իսակովի պողոտայում ծառատունկի աշխատանքների ավարտից հետո Ա. Սադոյանը այցելեց բակեր, հանդիպեց բնակիչների հետ և մասնակացեց բակային ծառատունկին: Շրջայց-հանդիպման ընթացքում վարչական շրջանի ղեկավարը հետևեց նաև շաբաթօրյակի աշխատանքների կազմակերպմանը, ծանոթացավ առկա խնդիրներին: Համաքաղաքային ծառատունկը և շաբաթօրյակը ևս մի լրացուցիչ և կարևոր խթան են՝ բնության հետ շփվելու, շրջակա միջավայրը մաքուր և կանաչապատ պահելու համար։ Շաբաթօրյակի և ծառատունկի աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: Համաքաղաքային տոնին մասնակցում են ուսումնական հաստատությունները, տնտեսվարողներն ու սրտացավ բնակիչները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր