211652_close_icon
views-count2741 դիտում article-date 14:44 15-04-2017

Չիլիում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Չիլիում հերթական ուժգին երկրաշարժն է եղի ունեցել, հաղորդում է Tass գործակալությունը։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են երկրի հյուսիսում գտնվող Սան-Պեդրո-դե-Ատակամա քաղաքի մերձակայքում, հաղորդել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։ Ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է նշված քաղաքից 67 կմ հեռավորության վրա գտնվող 5 հազար բնակչություն ունեցող փոքրիկ ավանում, հիպոկենտրոնը գտնվլ է 135 կ խորության վրա։ Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Նմանատիպ նյութեր