211652_close_icon
views-count29847 դիտում article-date 19:05 15-04-2017

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն իր 20-ամյակի առթիվ Երևանում ծառատունկ է կազմակերպել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«ԻՆԳՈ Արմենիա»-ն Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի օրվա շրջանակներում ապրիլի 15-ին իրականացրեց ծառատունկ՝ Հայաստանում ամերիկյան համալսարանին կից զբոսայգում։ Ընկերության աշխատակիցների ջանքերով այգին համալրվեց 4 տեսակի ծառերով՝ հացենի, թխկի, կաղնի և արոսենի։ Իր խոսքի ընթացքում նշեց ընկերության գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը նշեց. «Մեզանից յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում բնության առջև։ ԻՆԳՈ Արմենիան որոշեց միանալ շաբաթօրյակի միջոցառմանը և իր ներդրումը կատարել քաղաքի մաքրության և կանաչապատման գործում՝ դարձնելով այն ավելի գեղեցիկ և հաճելի»։ Ծառատունկի մեկնարկին հակիրճ ներկայացվեցին ծառ տնկելու կանոնները։ Ռեսուրսների կայուն կառավարման և կանաչ տնտեսության հարցերում խորհրդատվություն իրականացնող մասնագետների խոսքով՝ ծառերի բոլոր տեսակներն ունեն տեղական ծագում։ Դրանց բազմազանությունը թույլ կտա հետագայում առավել լավ հարմարվել պայմաններին, ինչպես նաև կբացառի դրանց համատարած վարակումը։ «Ծառատունկն իրականացնելիս օգտագործվել է նորագույն տեխնոլոգիա՝ հիդրոգել ջրի կուտակիչ պոլիմերային նյութ, որը թույլ է տալիս խնայել ջուրը և դարձնում է աշխատանքն առավել արդյունավետ։ 2017թ․ մեր համար նշանակալից տարի է, քանի որ տոնում ենք Ընկերության հիմնադրման 20 ամյակը։ Համոզված ենք՝ 20 տարի անց կտեսնենք, որ այս ծառերի մեջ մեր ներդրումը բազմապատկիչ էֆեկտի արդյունք է տվել։ Թող այսօր մեր տնկած ծառերը դառնան ապագայում ներդրում կատարելու մնայուն հիշեցում»,-նշել է «ԻՆԳՈ ԱՐԵՄՆԻԱ»-ի գործադիր տնօրեն Ա. Մելիքսեթյանը։ «ԻՆԳՈ ԱՐԵՄՆԻԱ»-ն իր գործունեության ընթացքում մշտապես հատկանշական տեղ է հատկացրել սոցիալական պատասխանատվությանը։ Ընկերությունը պարբերաբար հանդես է եկել Հայաստանի զարգացումը խթանող տարատեսակ նախաձեռնություններով։ Հատուկ ուշադրություն է դարձվել երիտասարդ սերունդների աջակցմանը․ տարիներ շարունակ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն հովանավորում է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի կողմից կազմակերպվող Միկրոէլեկտրոնիկայի Միջազգային Օլիմպիադաները, ապահովում է «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ի կողմից իրականացվող ամառային ճամբարում երեխաների մասնակցությունը, ինչպես նաև իրականացրել է IBM-ի և ISTC Innovative Solutions and Technologies Cente-ի կողմից կազմակերպված «Smarter Armenia '16» Hackaton ծրագրի հովանավորումը և այլ զանազան ծրագրեր։ Կազմակերպությունն իր վրա է վերցրել կարևորագույն առաքելություն՝ նպաստել երկրի զարգացմանը և մարդկանց բարօրությանը՝ կառուցելով այսօր տնկված ծառերի արմատների պես ամուր և մնայուն ապագա։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 269+
269+

Նմանատիպ նյութեր