211652_close_icon
views-count3608 դիտում article-date 19:23 14-04-2017

Մոսկվայում 4 ցուցարար է կալանավորվել մարտի 26-ի ցույցի ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով

Մոսկվայում 4 մարդ կալանավորվել է «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու» (ՌԴ ՔՕ 318 հոդված) մեղադրանքով: Այս մասին ապրիլի 13-ին տեղեկացրել է Ռուսաստանի քննչական կոմիտեն: Այս մասին հայտնում է [url=http://www.bbc.com/russian/features-39600099]BBC[/url] ռուսական ծառայությունը: Քննությունը կարծում է, որ կալանավորվածները վնասվածքներ են հասցրել ոստիկաններին մարտի 26-ին Մոսկվայում հակակոռուպցիոն ցույցի ժամանակ: Նրանց սպառնում է մինչև 10 տարի ազատազրկում: Կալանավորվածների մասին քիչ բան է հայտնի: Դրանք են Ալեքսանդր Շպակովը (ծնվ. 1977թ), Ստանիսլավ Զիմովեցը (1985թ), Յուրի Կուլիյը (1985թ), Անդրեյ Կոսիխը (1986թ.): Այս քրեական գործը հիշեցնում է «Բոլոտնայա հրապարակ»-ի աղմկահարույց գործը: Հիշեցնենք, որ 2012թ. մայիսի 6-ին Մոսկվայում տեղի ունեցած «Միլիոնների երթի» մասնակիցների նկատմամբ նույնպես մեծածավալ քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակում հարցաքննվել էր մոտ 1300 մարդ, ձերբակալվել էր 400-ը, որոնցից 30-ի նկատմամաբ հարուցվել էր քրեական գործ: Նրանց մի մասը մի քանի տարի անց համաներմամբ ազատ է արձակվել:

Նմանատիպ նյութեր