211652_close_icon
views-count18534 դիտում article-date 20:50 14-04-2017

Ռամզան Քադիրովի ավագ դուստրը ամուսնացել է

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի ավագ դուստրը ամուսնացել է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Tatler պարբերականին: Աղբյուրը տեղեկացնում է, որ 18-ամյա Այշաթի ամուսինը 19 տարեկան է, ով Քադիրովի զոհված ընկերոջ որդին է և, ընդհանուր առմամբ՝ «լավ տղա է»: Մինչ հարսանիքը՝ երիտասարդ զույգը ծանոթ է եղել ընդամենը 2 շաբաթ: Այժմ նորապսակները ապրում են իրենց առանձնատանը, որը Քադիրովի նստավայրից քիչ հեռու է գտնվում, գրում է Tatler-ը: Նշենք, որ Չեչնիայի ղեկավարը 12 երեխա ունի:

Նմանատիպ նյութեր