211652_close_icon
views-count5259 դիտում article-date 15:03 14-04-2017

Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար։ Այս մասին տեղեկացնում է Ria Novosti-ն՝ հղում անելով կազմակերպության գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովին։ Լրագրողների հետ հանդիպմանը վերջինս հայտնել է, որ ՀԱՊԿ ոչ պաշտոնական նիստում հարցի քննարկման արդյունքում միաձայն որոշում է կայացվել Յ. Խաչատուրովին մայիսի 2-ից այդ պաշտոնում նշանակելու մասին։

Նմանատիպ նյութեր