211652_close_icon
views-count2900 դիտում article-date 16:50 14-04-2017

Իդլիբի միջադեպը բեմականացում է եղել և կան բազմաթիվ ապացույցներ. Ս. Լավրով

Բազմաթիվ ապացույցներ կան, որ Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցած միջադեպը բեմականացում է եղել։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Ria Novosti-ն։ Օբյեկտիվ ու արագ հետաքննություն անցկացնելու համար հանձնաժողով ստեղծելու մասին Իրանի ու Ռուսաստանի առաջարկները արգելափակելու փորձերը խոսում են միայն այն մասին, որ նրանց խիղճը, ովքեր անում են այդ փորձերը, մաքուր չէ»,-ասել է ՌԴ րտգործնախարարը։ Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Իդլիբում բնակավայրի վրա Սիրիայի կառավարական ուժերի կողմից նետված քիմիական ռումբերը պատճառ են դարձել մոտ 100 խաղաղ բնակիչների մահվան։ Սիրիական իշխանությունները, ինչպես նաև Իրանը և Ռուսաստանը, հերքում են այդ մեղադրանքները։ Քիմիական հարձակումից հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ ամերիկյան ավիակրից հրթիռակոծության ենթարկվեց Սիրիայի կառավարական ուժերին պատկանող այն ավիաբազան, որտեղից օդ բարձրացած կործանիչները նետել էին քիմիական ռումբերը։

Նմանատիպ նյութեր