211652_close_icon
views-count27440 դիտում article-date 14:07 14-04-2017

SHAMSHYAN.com-ը խնդրում է բարեգործ մարդկանց՝ օգնության ձեռք մեկնենք կենցաղային և սոցիալական ծանր պայմաններում ապրող 4-ամյա երեխային ու նրա միակ խնամակալ, 66-ամյա տատիկին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևան քաղաքի Սարի թաղի Որմնադիրների 1-ին շարք 12/1 բնակարանում սոցիալական և կենցաղային տարրական պայմաններից գրեթե զուրկ՝ ապրում են 66-ամյա Սուսաննա Ասատրյանը և նրա թոռնուհին՝ 4-ամյա Մարիամը, ում համար, սակայն, տատիկը մայրիկի դեր է կատարում 6 ամսականից և որպես մայրիկ էլ դիմում և ընդունում է նրան: Նախկին ավտոտնակ հանդիսացող կացարանի առաստաղից տեղումները լցվում են ներս, քանի որ տանիքը խարխլվել է, իսկ տարեց կինը միայնակ չի կարողանում անգամ խանութ գնալ, ինչ մնաց՝ այն վերանորոգի: Մարիամի հայրը գողության համար 2013 թվականից անազատության մեջ է, իսկ մայրիկի հետ կապ չկա, օգնող բարեկամներ էլ չունեն: Ընտանիքի միակ եկամուտը թոշակը և երեխայի նպաստն են, որը կազմում է ընդամենը 50.000 դրամ: Մի խոսքով, այս համեստ ընտանիքն ապրում է՝ ապավինելով սեփական ուժերին, սակայն ծագած երկու խնդիրները դուրս են հնարավորության սահմաններից: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում տիկին Սուսաննան ասաց, որ երկու խնդրանքով է ուզում դիմել սրտացավ և բարի մարդկանց, որոնցից մեկը տանիքի խնդիրն է: Մյուս խնդիրն էլ այն է, որ նրանց զուգարանը գտնվում է այգու ծայրամասում, սակայն առողջական բազմաթիվ խնդիրներ ունեցող կնոջ և անչափահաս երեխայի համար դժվար է այնտեղ հասնելը: Գնվել է տան հարևանությամբ զուգարան սարքելու համար անհրաժեշտ ամեն ինչ, սակայն սարքող չունեն և խնդրեց օժանդակել: Օգնության ձեռք մեկնել ցանկացողները կարող են զանգահարել տիկին Սուսաննային հետևյալ հեռախոսահամարով՝ 098 20 83 00: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր