211652_close_icon
views-count9584 դիտում article-date 14:50 14-04-2017

ԱՄՆ-ում աղջիկներին թլպատած բժշկուհուն ցմահ ազատազրկում է սպառնում

Ամերիկյան Դեթրոյթ նահանգի բժշկական կլինիկաներից մեկի բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել աղջիկների թլպատման փաստով։ Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, սա ԱՄՆ-ում նման առաջին դատական գործընթացն է, որը տեղի է ունենում։ Դատախազների հայտարարության համաձայն՝ բժիշկ Ջուման Նագարվալան 6-12 տարեկն աղջիկների թլպատում է կատարել, ինչն արգելում է ամերիկյան օրենքը։ Բժշկուհին հերքում է մեղադրանքը։ Եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի, ապա վերջինիս սպառնում է ցմահ ազատազրկում։ Նշենք, որ ԱՄՆ-ում օրենսդրությունը 1996 թվականից արգելում է աղջիկների թլպատումը։

Նմանատիպ նյութեր