211652_close_icon
views-count7935 դիտում article-date 21:51 13-04-2017

Հայաստանի հինգ բռնցքամարտիկ կպայքարի ոսկե մեդալի համար

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթանում է բռնցքամարտի Դավիդ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարը: Հայաստանը ներկայացնող հինգ բռնցքամարտիկ նվաճել է եզրափակչի ուղեգիր: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Ապրիլի 14-ին ոսկե մեդալի համար կպայքարեն 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, 52 կգ` Վահե Բադալյանը, 64 կգ` Հովհաննես Բաչկովը, 75 կգ` Արման Դարչինյանն ու 91 կգ` Հենրիկ Սարգսյանը: Մրցաշարին մասնակցում է ութ հայ բռնցքամարտիկ:

Նմանատիպ նյութեր