211652_close_icon
views-count24278 դիտում article-date 21:35 13-04-2017

Բռնցքամարտիկ, Հայաստանի պատանիների կրկնակի չեմպիոն հերոսը այսօր կդառնար 20 տարեկան. «Քեզ բացակա չենք դնի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հերոս Վիկտոր Յուզիխովիչն այսօր՝ ապրիլի 13-ին, կդառնար 20 տարեկան: Նրա ծննդյան օրը նշվել է այսօր՝ Գյումրու թիվ 3 դպրոցում` հերոսի անվամբ կոչված դասասենյակում: Վիկտորը բռնցքամարտիկ էր, Հայաստանի պատանիների կրկնակի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն: Ավարտել էր Գյումրու Օլիմպիական մարզական քոլեջը, բռնցքամարտի «Սպարտակ» ակումբի անդամ էր: Կարող էր ծառայել մարզական գումարտակում, բայց սեփական ցանկությամբ հրաժարվել էր։ Երազել է ժամկետային ծառայությունից հետո մնալ եւ ծառայել որպես հետախույզ: Ընկերներն ու հարզատները եւս մեկ անգամ խնկարկել են դպրոցի դիմաց կառուցված հուշաքարի առջեւ: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր