211652_close_icon
views-count3760 դիտում article-date 19:24 13-04-2017

Զատիկին Թբիլիսիում ավտոբուսներն անվճար երթեր կիրականացնեն

Զատկի տոնի կապակցությամբ երկու օր շարունակ դեպի Թբիլիսիի գերեզմանատներ ավտոբուսներն անվճար ուղևորափոխադրումներ կիրականացնեն: Այս մասին հայտնում է aliq.ge-ն: Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարել է, որ ավտոբուսներն անվճար ուղևորափոխադրումներ կիրականացնեն Զատիկի օրը՝ ապրիլի 16-ին, և մեռելոցի օրը՝ ապրիլի 17-ին ժամը 08-ից 20-ը: Դեպի գերեզմանոցներ ավտոբուսները կշարժվեն մոտակա մետրոյի կայարաններից: Զրանից զատ, Թբիլիսիի մետրոպոլիտենը ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերը կաշխատի մինչև ժամը 4-ը: Ի դեպ՝ ժամը 23-ից մետրոյում երթը կլինի անվճար:

Նմանատիպ նյութեր