211652_close_icon
views-count18830 դիտում article-date 20:09 13-04-2017

Ինչո՞ւ էին մեծ թվով տաքսու վարորդներ հավաքվել կառավարության շենքի մոտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 13-ին, Կառավարության դիմաց կրկին բողոքի ակցիա էր: Այս անգամ այնտեղ էին հավաքվել Հայաստանի տաքսիստների մի մասը: Բողոքի ակցիա անողների թվում էր նաև «Ավտովարորդների պաշտպանության լիգա»-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տաքսու վարորդները պահանջում էին չեղյալ համարել իրենց վրա նշանակված խոշոր չափի տուգանքները, որոնք նշանակվել են լիցենզիաների ամսեկան վճարումները չանելու պատճառով: Նրանց խոսքով, չեն կարողանում վճարումներ կատարել, քանի որ «Յանդեքս տաքսի»-ն չի թողնում իրենց մեքենաներն էլ նստեն և այդ գումարները կուտակվելով՝ դրանց վրա տոկոսներ գալով, կազմում են խոշոր չափի գումարներ: Վերջում կառավարության շենքից վերադարձավ «Ավտովարորդների պաշտպանության լիգա»-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը և հայտնեց, որ վարչապետը թույլատրել է չեղյալ համարել այդ գումարների միայն այն մասը, որը որպես տոկոս է եկել: Սակայն վարորդները չհամաձայնվեցին, ավտոերթ կազմակերպեցին Երևանով և խոստացան, որ իրենց բողոքի ակցիաները շարունակվելու են ամեն օր: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր