211652_close_icon
views-count33238 դիտում article-date 15:57 13-04-2017

30-ամյա վարորդը ВАЗ 21010-ով գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է Արփա գետում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 01։50 –ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի-Եղեգնաձոր ավտոճանապարհին՝ Արփա գետը, ավտոմեքենա է ընկել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատը և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Փրկարար ծառայության փոխգնդապետ Հայկ Մարգարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի և դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ նշված ճանապարհահատվածի 112-րդ կմ հատվածում ВАЗ 21010 մակնիշի 66 DD 990 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Գոռ Թովմասյանը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել Արփա գետում, ինչի հետևանքով նրան տեղափոխել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն։ Արդեն առավոտյան Հ. Մարգարյանի գլխավորությամբ թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները ավտոմեքենան ավտոկռունկի օգնությամբ դուրս են բերել գետից և տեղադրել ավտոքարշակի վրա։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր