211652_close_icon
views-count2560 դիտում article-date 13:53 13-04-2017

Ռուսաստանն ավելի ագրեսիվ է դարձել. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգի կարծիքով՝ Ռուսաստանը սկսել է իրեն էլ ավելի ագրեսիվ դրսևորել։ Այս մասին նա հայտնել է CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Մենք Ռուսաստանի կողմից մեր դաշինքի անդամներին ուղղված ուղիղ սպառնալիք չենք տեսնում, սակայն տեսնում ենք ավելի ագրեսիվ Ռուսաստանի»,-ասել է Սթոլթենբերգը։ Հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, ՌԴ-ի ու Արևմւոտքի միջև ներկայիս հարաբերություններն անվանել «սառը պատերազմ», նա պատասպանել է. «Դա սառը պատերազմ չէ»։ Այդուհանդերձ, Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը այդ հարաբերություններում բարձր լարվածություն է տեսնում, սակայն հորդորում է մշակել ճիշտ զսպման ռազմավարություն, քանի որ Ռուսաստանը հզոր հարևան է ՆԱՏՕ-ի համար։ «Մենք պետք է ուղիներ փնտրենք հարաբերություն ստեղծելու համար»,-հավելել է Սթոլթենբերգը։

Նմանատիպ նյութեր