211652_close_icon
views-count5906 դիտում article-date 15:24 13-04-2017

Դոնալդ Թրամփը սպառնացել է, որ Հյուսիսային Կորեայի դեմ դուրս կբերի ավիակիրներ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին, որպեսզի վերջինս Հյուսիսային Կորեայի ղեկավարությանը հայտնի, որ Վաշինգտոնի սպառազինության շարքում ոչ միայն ավիակիրներ, այլ նաև միջուկային սուզանավեր, գրում է The Wall Street Journal-ը։ Թերթը գրում է, որ միջուկային բարձր ակտիվության ֆոնին ԱՄՆ-ն Կորեական թերակղզու կողմն է ուղարկել ավիակիրների խումբ, իսկ Թրամփը պարզաբանել է, որ անհրաժեշտ է Փհենյանին հեռու պահել հետագա գործողություններից։ «Չի կարելի թույլ տալ Հյուսիսային Կորեային միջուկային զենք ունենալ։ Առայժմ նրանք դա ստանալու հնարավորությունն ու միջոցները չունեն, սակայն կարող է և ունենան»,-նշել է ԱՄՆ-ի նախագահը։ Կորեական թերակղզի է ուղևորվել հարվածային նավերի խումբ՝ «Քարլ Վինսոն» ավիակրի գլխավորությամբ, Lake Champlain (CG-57) հրթիռային կրեյսերը, Michael Murphy (DDG-112) և Wayne E. Meyer (DDG 108) ավիակիրները։ Վերջիններսի հագեցած են Aegis վաղ հայտնաբերման համակարգերով։

Նմանատիպ նյութեր