211652_close_icon
views-count3799 դիտում article-date 15:39 12-04-2017

Իրանի նախագահի պաշտոնի համար կպայքարի մոտ 200 թեկնածու, նրանց թվում է երկրի նախկին նախագահ Ահմադինեժադը

Իրանի նախագահական ընտրություններում պայքարի դուրս կգան մոտ 200 թեկնածուներ։ Տվյալները լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Իրանի ՆԳՆ-ի ընտրությունների հարցերով շտաբի ղեկավար Ալի Ասգար Ահմադին, փոխանցում է Tass-ը։ Վերջինիս խոսքով՝ մինչ այս պահը հանձնաժողովն ընդունել է 197 գրանցման հայտ /197 տղամարդ, 8 կին/։ Նրանցից ամենատարեց թեկնածուն 82-ամյա ատամնաբույժ է, 54-ն ունի գիտական աստիճան, 19-ը մարտական գործողությունների մասնակից է եղել։ Մեծ իրարանցում է առաջացրել երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հայցը։ Այն առաջացրել է շատերի դժգոհությունն ու զայրույթը։ Ըստ Իրանի սահմանադրության՝ երկրի նախագահի պաշտոնին կարող է հավակնել 40 տարեկանը լրացած քաղաքացին, ով իսլամի ակտիվ կողմնակից է։

Նմանատիպ նյութեր