211652_close_icon
views-count6052 դիտում article-date 12:42 12-04-2017

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական կողմում կուտակվել է մոտ 150 մարդատար և բեռնատար ավտոմեքենա

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 12-ի ժամը 12.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսաստանի կողմում կուտակվել է մոտ 150 մարդատար և բեռնատար ավտոմեքենա:

Նմանատիպ նյութեր