211652_close_icon
views-count3415 դիտում article-date 15:18 12-04-2017

Պուտինը վատ մարդու է պաշտպանում. ԱՄՆ-ի նախագահ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, Fox Business-ին տված հարցազրույցում անդրադառնալով Ռուսաստանի կողմից սիրիական գործող ռեժիմին տրվող աջակցությանը, նշել է, որ ցավում է դրա համար։ «Պուտինը մի մարդու է աջակցում, ով իրականում շատ վատն է։ Ես կարծում եմ, որ դա Ռուսաստանի համար վատ կանդրադառնա և ավելի վատ՝ մարդկության ու, ընդհանրապես, ողջ աշխարհի համար»,-նշել է ԱՄՆ-ի նախագահը։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին Թրամփն ավելի վաղ անվանել էր «կենդանի», քանի որ քիմիական զենք է կիրառում սեփական ժողովրդի դեմ։ «Նմանները ներում չունեն»,-հավելել էր նա՝ մեկնաբանելով իր կողմից Սիրիայի Հոմս նահանգում տեղակայված Սիրիայի կառավարական ուժերին պատկանող օդաբազայի հրթիռակոծումը՝ ի պատասխան Իդլիբ նահանգի բնակավայրերից մեկի վրա քիմիական ռումբերի նետման, ինչի հետևանքով մոտ 100 խաղաղ բնակիչ էր զոհվել, այդ թվում՝ երեխաներ։

Նմանատիպ նյութեր