211652_close_icon
views-count3780 դիտում article-date 15:57 12-04-2017

Ռաքքայում ԻՊ գրոհայինները հանրության առաջ գլխատել են 4 քուրդ զինյալների

Սիրիայի Ռաքքա քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամները հանրության աչքի առաջ գլխատելեն 4 քուրդ գրոհայինների։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հայտնել է «Քուրդիստանի հայրենակցական միություն» մամուլի կենտրոնը։ Քուրդ զինյալները պատանդ էին վերցվել ահաբեկիչների կողմից մարտական գործողությունների ժամանակ։ Գլխատումից հետո նրանց գլուխները ցուցադրաբար տեղադրվել են Ռաքքայի կենտրոնական Դուար ան-Նաիմ հրապարակում։ Նշենք, որ Ռաքքայի /ԻՊ գրոհայինները քաղաքը հռչակել են իրենց մայրաքաղաք/ ազատագրումը Սիրիայի դեմոկրատական ուժերի, որոնց հիմնական մասը քրդերն են կազմում, հիմնական նպատակն է։ Օպերացիան անվանել են «Եփրատի ցասում»։

Նմանատիպ նյութեր