211652_close_icon
views-count14069 դիտում article-date 14:52 12-04-2017

United Airlines ավիաընկերությունը 750 մլն դոլար է կորցրել օդանավի ուղևորներից մեկի հետ միջադեպից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամերիկյան United Airlines ավիաընկերության ղեկավար Օսքար Մունյոսը ներողություն է խնդրել ապրիլի 10-ին ընկերության ուղևորատար օդանավերից մեկում տեղի ունեցած խայտառակ միջադեպի համար, երբ ուղևորներից մեկին ուժով դուսր էին բերել օդանավաից, հաղորդում է BBC-ն։ Օդանավը պատրաստվում էր թռիչքի, երբ պարզվել է, որ 4 ավելորդ տոմս է վաճառվել և ուղևորներից 4-ին դուրս են հրավիրել և առաջարկել այլ չվերթով թռչել, սակայն վերջիններս մերժել էին առաջարկը։ Բանը հասել էր նրան, որ անվտանգության աշխատակիցները բռնի ուժով ուղևորներից մի տղամարդու քարշ տալով դուրս են բերել օդանավից, իսկ ուղևորներից մեկն այդ տեսարանը նկարահանել էր և այն տարածվել էր ողջ համացանցով։ Միջադեպից հետ ընկերության բաժնետոմսերն անմիջապես ընկան 4%-ով, և ընկերությունը կորցրեց 750 մլն դոլար։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր