211652_close_icon
views-count2296 դիտում article-date 15:44 12-04-2017

Թրամփը կրկին հայտնել է Obamacare առողջապահական ապահովագրական ծրագիրը չեղարկելու իր ցանկության մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրորդ անգամ կփորձի չեղարկել Obamacare առողջապահական ապահովագրության ծրագիրը։ Այդ մասին նա ասել է Fox Business-ին տված հարցազրույցում։ Ընդ որում, նա պատրաստվում է դա անել մինչև հարկային օրենսդրության բարեփոխումները։ «Մենք կունենանք բացառիկ հարկային բարեփոխում, սակայն մինչ այդ, ես ցանկանում եմ զբաղվել առողջապահությամբ»,-նշել է ԱՄՆ-ի նախագահը։ Նա նախկին նախագահ Բարաք Օբամայի այդ ծրագիրն անվանել է «լրիվ խառնաշփոթ», քանի որ չի գործում այնպես, ինչպես հարկն է։ Հիշեցնենք, որ նշված ծրագրի չեղարկումն արդեն մեկ անգամ ձախողվել է դատարանի որոշմամբ։

Նմանատիպ նյութեր