211652_close_icon
views-count2433 դիտում article-date 11:41 12-04-2017

Մարվել են տարբեր խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները

Ապրիլի 11-12-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես `Երևանի Դավիթաշենի կամրջի տակ այրվել է 2000 քմ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մռավյան փողոցի թիվ 26 տան մոտակայքում՝ 700 հակ, Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի մոտակայքում՝ 3 հա խոտածածկույթ և ջերմահարվել՝ մոտ 50 խնձորենի, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի քոթեջների մոտակայքում՝ 4000 քմ, Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհի 119 կմ հատվածում ջերմահարվել 20 բարդու ծառ և մոտ 1 հա խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր