211652_close_icon
views-count19333 դիտում article-date 22:49 11-04-2017

Ռուս ոստիկանները կրակելու են ամբոխի և իշխանության շենքերի ուղղությամբ զինված հարձակվողների վրա. BBC

Ռուսաստանի «Եդինայա Ռոսիյա» կուսակցության պատգամավորներ Վասիլի Պիսկարևն ու Էռնեստ Բալաևը ՌԴ Դումա (խորհրդարան) են ներկայացրել օրինագիծ, որն ընդլայնում է ոստիկանության լիազորությունները: Մասնավորապես առաջարկում են հարկ եղած դեպքում թույլատրել հրազեն կիրառել փողոցներում, հրապարակներում հավաքված մարդկանց նկատմամբ: Այս մասին հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-39568719]BBC ռուսական[/url] ծառայությունը: Համանման նախաձեռնությամբ հանդես էր եկել անցած գումարման Դումայի անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Իրինա Յարովան, և արժանացել իրավապաշտպանների խիստ քննադատությանը: Արդյունքում հանձնաժողովը վերանայել էր նախաձեռնությունը: Պիսկարևն ու Վալաևը, որոնք ներկայում ղեկավարում են ՌԴ խորհրդարանի անվտանագության հարցերի հանձնաժողովը, առաջարկում են թույլատրել կրակել ամբոխի վրա «ահաբեկչական ակտը կանխելու, պատանդներին ազատելու, շատ կարևոր և պոտենցիալ վտանգավոր օբյեկտների, շենքերի, շինությունների, պետական իշխանության մարմինների շենքերի, շինությունների վրա զինված հարձակումները հետ մղելու համար»: Ավելի վաղ Ռուսաստանի Դուման նման լիազոորություններ տվել է ԱԴԾ-ին (ФСБ) և Ռոսգվարդիային:

Նմանատիպ նյութեր