211652_close_icon
views-count29339 դիտում article-date 21:28 11-04-2017

Արագածոտնի մարզում 41–ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 40-ամյա հետիոտնին. վարորդը փախուստի չի դիմել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Ավդալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 8-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով: Այդ օրը ժամը 21:30-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ, 41-ամյա Արտակ Տեր- Աստվածատուրյանը Մարգարա-Վանափձոր-Տաշիր ավտոճանապարհի 41-րդ կմ հատվածում Mercedes մակնիշի 35 TՏ 616 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Սիսակյան փողոցում գրանցված, սակայն Աշտարակ քաղաքի Ա. Մանուկյան փողոցի 1-ին շենքի բնակիչ, 40-ամյա Ռուսլան Մելքոնյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Աշտարակ բժշկական կենտրոն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր