211652_close_icon
views-count10694 դիտում article-date 21:11 11-04-2017

Վրաստանը 2018-ին գազ չի գնելու «Գազպրոմից», այլ միայն «Սոկարից»

Վրաստանը հրաժարվում է ռուսական «Գազպրոմ» ընկերությունից բնական գազ ձեռք բերելուց: Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ մինչև տարեվերջ ռուսական գազ ձեռք բերելու ոչ մի նոր պայմանագիր չի ստորագրվի: Այս մասին հայտնում է [url=http://www.aliq.ge/%D5%BE%D6%80%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B0%D6%80%D5%A1%D5%AA%D5%A1%D6%80%D5%BE%D5%A5%D6%81-%D5%A3%D5%A1%D5%A6%D5%BA%D6%80%D5%B8%D5%B4%D5%AB%D6%81-%D5%A3%D5%A1%D5%A6-%D5%A3%D5%B6/]aliq.ge[/url]-ն 2017թ. ապրիլից Վրաստանն ամբողջովին անցել է ադրբեջանական գազի օգտագործմանը: Գազամատակարարը ՍՈԿԱՐ-ն է: Տարեկան Վրաստանը կներմուծի 2,457 մլրդ խորանարդ մետր գազ: Վերջին տարիներին ռուսական գազը Հայաստան տարանցելու դիմաց «Գազպրոմը» Վրաստանին տրամադրում էր փոխհատուցում՝ տարանցվող գազի մի մասը: Նախորդ տարի Ռուսաստանը Հայաստան 2,1 մլրդ խ/մ գազ է մատակարարել, որից 0,3 մլրդ-ը մնացել է Վրաստանին՝ որպես տարանցման փոխհատուցում: Վերջին պայմանագրով «Գազպրոմ»-ը Վրաստանին վճարում է խառը՝ մասամբ հումք, մասամբ գումար սկզբունքով: Իսկ 2018թ․-ից Վրաստանն ընդհանրապես ռուսական գազ չի ստանա, փոխհատուցումն արվելու է բացառապես դոլարով:

Նմանատիպ նյութեր