211652_close_icon
views-count72206 դիտում article-date 20:26 11-04-2017

Օրինախախտի մոտոցիկլը տեղափոխվեց Երևանի «գաի պլաշչադկա». «Ես սերիալների հայտնի դերասան եմ, ամոթ չի՞ իմ մոտոն տանում եք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 11-ին, Երևանի ՃՈ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթևոսյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Անթոնի Ղահրեմանմարդերոսսյանին պատկանող Yamaha մակնիշի OO 777 համարանիշի մոտոցիկլը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Ա. Ղահրեմանմարդերոսսյանը մոտոցիկլը վարում էր առանց վարորդական իրավունքի վկայականի: Տևական ժամանակ օրինախախտ մոտոցիկլավարը համոզում էր ճանապարհային ոստիկաններին և Երևանի ՃՈ պետի տեղակալին, որպեսզի մոտոցիկլը չտեղափոխեն «գաի պլաշչադկա», ասելով՝ ոնց, իրեն չեն ճանաչո՞ւմ, ինքը սերիալներից հայտնի դերասան է, սիրուն չի, որ իր մոտոն մտնի պլաշչադկա և անընդհատ հեռախոսով փորձում էր ինչ-որ մարդկանց զագահարել, որպեսզի հարցը լուծվի ի օգուտ իրեն, սակայն ինչպես ասում են. Ճանապարհային ոստիկանների համար բաժանորդներն անհասանելի էին: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր