211652_close_icon
views-count3458 դիտում article-date 20:04 11-04-2017

Գերմանիան արգելափակել է Մեծ Բրիտանիայի առաջարկը՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին

«Մեծ յոթնյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա, Ճապոնիա) երկրների արտգորնախարարներն Իտալիայի Լուկա քաղաքում հավաքի ժամանակ որոշել են խստացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն, գրում է [url=http://www.reuters.com/article/us-g7-foreign-syria-idUSKBN17D0GI]Reuters[/url] գործակալությունը: Արևմտյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների հարցն առհասարակ չի քննարկվել հանդիպման ընթացքում: Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնն առաջարկել է քննարկել պատժամիջոցների հարցը, և պնդել է, որ G7-ի երկրները համատեղ հայտարարությամբ հանդես գան, որով կպահանջեն Ռուսաստանից պաշտոնապես հրաժարվել Բաշար Ասադին սատարելուց, սակայն Ջոնսոնի առաջարկն օրակարգ չի մտել: Բրիատանական [url=http://www.dailymail.co.uk/news/article-4400590/Johnson-s-push-sanctions-Russia-BLOCKED.html]dailymail[/url]-ը տեղեկացնում է, որ Բորիս Ջոնսոնի առաջարկն արգելափակել է Գերմանիան: Ֆրանսիայի արտգործնախարար Էյրոն հանդիպումից հետո նշել է, որ G7-ի անդամ երկրները համամիտ են այն հարցում, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի կարող կազմել այդ երկրի ապագայի մի մասը:

Նմանատիպ նյութեր