211652_close_icon
views-count3363 դիտում article-date 18:56 11-04-2017

Կոնգրեսականները կոչ են անում նախագահ Թրամփին պատշաճ հիշատակել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին և հետախուզության հարցերի հանձնաժողովների նախագահները և բարձրաստիճան անդամները միացել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությանը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 80 գործընկերներին՝ կոչ անելով նախագահ Դոնալդ Թրամփին պատշաճ կերպով հիշատակել Հայոց ցեղասպանության տարելիցն ապրիլքսանչորսյան հայտարարությունում: Այդ մասին [url=https://anca.org/press-release/congressional-leaders-call-president-trump-properly-commemorate-armenian-genocide/]հայտնում է[/url] Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Նախագահին ուղղված նամակին միացածները կոչ են անում «հիշատակել ապրիլի 24-ը որպես ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության հիշատակի օր» և նշում, որ «հիշատակելով Հայոց ցեղասպանությունը՝ մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ կանխելու ապագա վայրագությունները»: Նամակին միացածները շեշտել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ-ի նախկին փորձը, այդ թվում՝ նախագահ Ռոնալդ Ռեյգանի և Դուայթ Դևիդ Էյզենհաուերի վարչակազմերի կողմից:

Նմանատիպ նյութեր