211652_close_icon
views-count40463 դիտում article-date 18:23 11-04-2017

48-ամյա վարորդը Mercedes-ով ավտոմեքենաների ջարդ է արել «Մուլտիմոտորս» ՍՊԸ-ի դիմաց. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ ապրիլի 10-ին, Երևանում տեղի ունեցած շղթայական ավտովթարի փաստով: Ժամը 17:00-ի սահմաններում Նոր Հաճն քաղաքի Գայի փողոցի բնակիչ, 48-ամյա Նարեկ Սահակյանը Աճառյան փողոցում՝ «Մուլտիմոտորս»–ի դիմաց, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Ավան- Առինջ 1-ին միկրոշրջան 3/12 շենքի բնակիչ, 25-ամյա Արսեն Հակոբյանին պատկանող Infiniti մակնիշի 96 ՏZ 096 համարանիշի, Երևան քաղաքի Շահումյան 16 փողոցի բնակիչ, 47-ամյա Կարապետ Ղուկասյանին պատկանող Mercedes մակնիշի 78 MT 078 համարանիշի և Չարենցավան քաղաքի 5-րդ թաղամասի բնակիչ, 27-ամյա Արմեն Ներսիսյանին պատկանող ВАЗ 2107 մակնիշի 35 AՍ 941 համարանիշի ավտոմեքենաներին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Ն. Սահակյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն: Նրան առաջինը օգնության են հասել «Մուլտիմոտորս» ընկերության աշխատակիցները՝ այդ թվում՝ նրա կողմից վնասված 3 ավտոմեքենաների տերերը, ովքեր նույնպես աշխատում են «Մուլտիմոտորս» ՍՊԸ-ում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր