211652_close_icon
views-count3254 դիտում article-date 17:06 11-04-2017

Մեկնարկեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը. ուղիղ միացում

Ռիգայում մեկնարկեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մրցաշարում Հայաստանը ներկայացնում են կանանց ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Գեւորգյանը: Մայրցամաքի առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհիներն աշխարհի առաջնության ուղեգրեր կստանան: Այս տարի մրցաշարը բավականին լուրջ կազմ է հավաքել: Ընդհանուր առմամբ առաջնությանը մասնակցում է 144 շախմատիստուհի: Մրցաշարում կխաղացվի 11 տուր՝ շվեյցարական համակարգով: Գլխավոր մրցավարն Աշոտ Վարդապետյանն է: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի կանանց ազգային հավաքականի մարզիչ Արթուր Չիբուխչյանն ասաց, որ մեր շախմատիստուհիները պատասխանատու մրցաշարին սկզբում պատրաստվել են Երեւանում, իսկ ապրիլի 1-8-ը նրանց համար ուսումնամարզական հավաք է կազմակերպվել Ծաղկաձորում: Պարտիաների ուղիղ ընթացքը` այստեղ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր